top of page

Մեր ծառայությունները

"Մեդիա-Մոդել"-ը խորհրդատվական և հետազոտավերլուծական ծառայություններ է մատուցում ինչպես պետական, քաղաքական և մասնավոր, այնպես էլ հասարակական, արտասահմանյան և միջազգային կազմակերպություներին:

Մենք հնարավորություն ենք տալիս մեր գործընկերներին ստանալու իրենց գործունեության ուժեղ և թույլ կողմերի իրատեսական գնահատականը, առավել արդյունավետ կազմակերպել իրենց հետագա գործունեությունը, ինչպես նաև ստանալ արժանահավատ տվյալներ, ցուցանիշներ և գնահատականներ նախանշված հետազոտական նպատակների և խնդիրների վերաբերյալ: Օգտագործելով քանակական և որակական մեթոդներ, ինչպես նաև համադրական մեթոդաբանություններ, հետազոտական թիմն իրագործում է մասնակցային, գնահատող, մոնիթորինգային, հետախուզական, մարքեթինգային, ինչպես նաև հասարակական կարծիքի այլ տարաբնույթ ուսումնասիրություններ: Կիրառվում է տվյալների որակի վերահսկողության բազմամակարդակ մոդել: Վերլուծական հաշվետվությունները պատրաստվում են փորձագետների և նեղ մասնագետների ներգրավմամբ և գործընկերային մասնակցության եղանակների կիրառմամբ՝ ապահովելով գիտագործնական ուղղվածություն ունեցող ամփոփումներ և կիրառական առաջարկություններ: 

Մենք մասնագիտացված ծառայություններ ենք մատուցում նաև վերաբնակեցման, գույքի օտարման և հարակից բնագավառներում: Այս ոլորտում սոցիալական զարգացման մասնագետներից և իրավաբաններից կազմված թիմի շնորհիվ մենք առաջարկում ենք գույքի օտարման և տարաբնակեցման, վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում Ազեցության ենթակա անձանց և գույքային միավորների հետ նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալի պլանավորումն ու իրականացումը:

Մեր կողմից առաջարկվող ծառայություններին առավել մանրամասն` ըստ ուղղությունների կարող եք ծանոթանալ ստորև

Research

& Analysis

"Մեդիա-Մոդելն" իր հետազոտավերլուծական գործունեության ընթացքում մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքում քանակական և որակական մեթոդներով հետազոտական աշխատանքների իրականացման յուրահատուկ մոդել, որը հնարավորություն է ընձեռում ապահովել տեղեկատվության հավաքագրման առավելագույն օպերատիվություն, միաժամանակ պահպանելով բոլոր անհրաժեշտ մեթոդական պահանջները:

Մեր գործընկերները հնարավորություն ունեն ստանալու իրենց գործունեության ուժեղ և թույլ կողմերի իրատեսական գնահատականը:

Այդ ծառայությունները մատուցվում են գոյություն ունեցող ավանդական մեթոդներով, որոնք արդյունավետ պրոյեկտվել ու հարմարեցվել են մեր իրականությանը` նվազագույնի հասցնելով մի շարք տեղային գործոնների (սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, մշակութային, բարոյահոգեբանական) ազդեցությունը հետազոտությունների արդյունքների վրա: Այս կերպ հնարավոր է դարձել էապես բարձրացնել սոցիոլոգիական առաջնային ինֆորմացիայի արժանահավատությունը և հնարավոր սխալի մակարդակը պահել գիտականորեն հիմնավորված թույլատրելի սահմաններում:

Համագործակցելով “Մեդիա-Մոդելի” հետ կազմակերպությունները կարող են ստանալ հետազոտական միջոցառումների ամբողջական կամ մասնակի փաթեթ` ըստ պատվիրատուի պահանջի:

Հետազոտական միջոցառումների ամբողջական փաթեթն իր մեջ ներառում է`

  1. Հետազոտության մեթոդաբանության, այդ թվում նպատակի և խնդիրների սահմանում, ելակետային ցուցանիշների սահմանում

  2. Հետազոտության ընտրանքի (քանակական և որակական) մշակում, կառուցում,

  3. Հետազոտության գործիքների (ստանդարտացված հարցաթերթի, կիսաստանդարտացված, փորձագիտական և խորին հարցաշարերի, ֆոկուս խմբային հարցազրույցների ուղեցույցների, կոնտենտ վերլուծության բլանկերի և այլն) մշակում և փորձարկում,

  4. Տեղեկատվության հավաքագրում (դաշտային աշխատանք – հարցվողների և այլ հետազոտվող խմբերի թիրախավորում, ընտրանքի իրագործման վերահսկողություն),

  5. Արդյունքների կոդավորում, մուտքագրում, մշակում (բաց հարցերի կոդավորում, կոդավորման բանալիների ստեղծում, որակական մեթոդներով իրականացված հարցազրույցների ձայնագրությունների վերծանում և այլն, տվյալների բազաների ստեղծում և մշակում MS Excel, MS Access, SPSS ծրագրերով),

  6. Տեխնիկական հաշվետվությունների պատրաստում,

  7. Հետազոտության արդյունքների վերլուծություն և առաջարկների ներկայացում:

Հետազոտական միջոցառումների մասնակի փաթեթն իր մեջ ներառում է վերոնշյալ հետազոտական միջոցառումներից որևէ մեկը կամ մի քանիսն` ըստ պատվիրատուի ցանկության:

Այսպիսով, համագործակցելով մեզ հետ, մեր գործընկերները`

  • Կխուսափեն չհիմնավորված ծախսերից,

  • Ճիշտ կգնահատեն իրենց ռիսկերը,

  • Կգտնեն իրենց գաղափարների/ապրանքների/ծառայությունների սպառման նոր շուկաներ,

  • Կգտնեն իրենց գաղափարը/ապրանքը/ ծառայությունը հնարավոր սպառողին հասցնելու ամենակարճ ճանապարհը,

  • Կկատարեն ճշգրիտ ռազմավարական պլանավորում:

Resettlement & Lands 

Acquisition

“Մեդիա-Մոդել"-ի մասնագիտացված հատուկ թիմը, որում ներգրավված են սոցիալական զարգացման մասնագետներ և իրավաբաններ,  մասնագիտացված ծառայություններ է մատուցում նաև վերաբնակեցման, գույքի օտարման և հարակից բնագավառներում: Այս ոլորտում մենք առաջարկում ենք գույքի օտարման և տարաբնակեցման, ինչպես նաև վերաբնակեցման ծրագրերի շրջանակներում Ազեցության ենթակա անձանց և գույքային միավորների հետ նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալի պլանավորումն ու իրականացումը համաձան "Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին" ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից սահմանվող Հանրային գերակա շահի մասին որոշման, ինչպես նաև այլ նպատակներով իրականացվող վերաբնակեցման և գույքի օտարման միջոցառումների պահանջներին ու փաստաթղթերին համապատասխան:

Այս ոլորտում մենք առաջարկում ենք ծառայությունների ինչպես ամբողջական, այնպես էլ` նախատեսվող վերաբնակեցման և/կամ օտարման գործընթացների առանձին փուլերի իրականացում:

Մեր կողմից առաջարկվող ծառայությունները ներառում են, բայց չեն սահմանափակում Ազդեցութան ենթակա անձանց ծանուցումների իրականացում, գույքի նկարագրության արձանագրությունների ստորագրում, բանակցությունների վարում,  փոխհատուցման պայմանագրերի և համաձայնագրերի նախապատրաստում, փաստաթղթերի համակարգում, իրավակազմակերպական խնդիրների հետ կապված աջակցություն և կարգավորում , օտարման կազմակերպում, փոխհատուցումների տրամադրման և վերաբնակեցման կազմակերպում, կադաստրային գործարքների իրականացում, դատական հայցերի պատրաստում, դատական գործերի վարում և այլն:

bottom of page