|
Մեր Կենտրոնը մշտապես պատրաստակամ է նոր գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության, ինչպես նաև փորձ և մասնագիտական առաջխաղացում ապահովող նոր մասնագետներով թիմի համալրման:
Կազմակերպությունների հետ
"Մեդիա-Մոդել" կենտրոնը առաջարկում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կորպորատիվ համագործակցություն, որի առանցքային սկզբունքներից է համարում`
-
Գործընկերային հարաբերությունները,
-
Հետազոտական ծրագրերի բոլոր փուլերում գործընկերների մասնակցության հնարավորություն,
-
Աշխատանքների կազմակերպման թափանցիկություն,
-
Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում,
-
Կոնֆիդենցիալության ապահովում
-
Պատվիրատուի շահերի ներկայացում:
Այս սկզբունքներով մենք աշխատում ենք մեր բոլոր պատվիրատուների հետ, կարևորելով պատվիրատուին իբրև գործընկեր դիտարկելու հիմնական պայմանը: Մեր բոլոր հետազոտական և խորհրդատվական ընթացակարգերը հնարավորինս թափանցիկ են, ծրագրերի ղեկավարները բաց են խորհրդատվության համար, նույնիսկ եթե ծրագրերն արդեն ավարտվել են: Մեր Կենտրոնը Ձեզ է առաջարկում խորհրդատվական, սոցիոլոգիական և մարքեթինգային միջոցառումների անցկացման լայն հնարավորություններ` ամբողջական կամ մասնակի փաթեթներ:
Անհատների հետ
"Մեդիա-Մոդել" կենտրոնն ունի հարցազրուցավարների 30 հոգանոց թիմ, որը մշտապես թարմացվում է: Թիմում ներգրավվելով` հարցազրուցավարները հնարավորություն են ստանում զարգացնելու`
-
մասնագիտական որակներ,
-
վերլուծական որակներ և հմտություններ,
-
մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ,
-
թիմային և անհատական աշխատանքի որակներ,
-
անձնական և մասնագիտական փորձը:
Մեր Կենտրոնը մշտապես հետաքրքրված է Բուհ-երում ուսանող երիտասարդ մասնագետների, ինչպես նաև հետազոտությունների մեջ ներգրավվել ցանկացող այլ մասնագետների հետ համագործակցությամբ: Ուղարկելով մեզ Ձեր CV-ն`Ձեր կոնտակտային տվյալները կհայտնվեն մեր տվյալների բազայի մեջ: