top of page

Մեր թիմը

"Մեդիա-Մոդելի" թիմը բաղկացած է ընկերության ղեկավար անձնակազմից և մասնագիտական խմբերից` ըստ գործունեության ուղղությունների.

Ընկերության ղեկավար անձնակազմը համակարգում է ընկերության գործունեության բոլոր ուղղությունները:

Հետազոտավերլուծական խումբը իրականացնում է սոցիոլոգիական և մարկետինգային հետազոտությունների իրագործումն ու կառավարումը: Խումբը տիրապետում է հետազոտավերլուծական աշխատանքների պլանավորման, կազմակերպման և իրականացման բացառիկ մեխանիզմների, որոնք հնարավոր են դարձնում վերահսկելի, հավաստիության բարձր մակարդակ և մասնագիտական բոլոր պահանջների համապատասպանող սոցիոլոգիական և մարքեթինգային տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը և, անհրաժեշտության դեպքում, նաև հրապարակումը:

Հետազոտական աշխատանքների ղեկավարները սոցիոլոգիայի բնագավառում Հայաստանում ճանաչված, գիտական բարձր կոչումներ ունեցող երիտասարդ մասնագետներ են, որոնցից 5-ը գիտությունների թեկնածուներ են:

Հետազոտական դաշտային աշխատանքները համակարգում են հետազոտավերլուծական խմբի 5 հիմնական համակարգողները, որոնք ունեն Հայաստանի տարածքում հետազոտությունների դաշտային աշխատանքների համակարգման նվազագույնը 8 տարվա, իսկ հետազոտությունների մասնակցության նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ:

Հարզացրուցավարների թիմը առավելապես սոցիոլոգներով համալրված ավելի քան 30 երիտասարդ անդամներից կազմված թիմ է, որի կազմը մշտապես թարմացվում է: Նրանց հետ պարբերաբար անցկացվում են նպատակային դասընթացներ, իսկ յուրաքանչյուր հետազոտությունից առաջ` համապատասխան հրահանգավորում:

Տարաբնակեցման և օտարման թիմի կազմում ընդգրկված են սոցիալական զարգացման մասնագետներ և իրավաբաններ: Թիմն այս պահին բաղկացած է 8 անդամներից: Վերջիններս ներգրավված են Հայաստանում իրականացվող տարբեր տարաբնակեցման և գույքի օտարման ծրագրերում: Թիմի գործունեությունն ընդգրկում է տարաբնակեցման և գույքի օտարման գործընթացների կազմակերպման ամբողջ շղթան, սկսած` նմանատիպ ծրագրերի Ազդեցության ենթակա անձանց հետ աշխատանքից, փաստաթղթերի կազմումից, իրավակազմակերպական բնույթի խնդիրների կարգավորումից մինչև օտարման պայմանագրերի կազմումը, կադաստարային գործարքների իրականացումը, աջակցությունը վերաբնակեցման հարցերում և այլն:

bottom of page