
|
Հետազոտություններ

Ստորև ներկայացված են "Մեդիա-Մոդել" ընկերության կողմից, այդ թվում համագործակցության սկզբունքով իրականացված հետազոտական նախագծերը:
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾ
Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն տնային տնտեսությունների շրջանում – 1000 հարցումների իրականացում Երևանում։
Դեկտեմբեր 2021-մարտ 2022
Պատվիրատու՝ Ամերիա ՓԲԸ
Ապրելակերպի, հետաքրքությունների եւ բանկային համակարգի հետ շփումների վերաբերյալ հետազոտություն – 1500 հարցումների անցկացում Երևանում և ՀՀ մարզերում։
Մարտ 2021 - հունիս 2021
Պատվիրատու՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Մարքեթինգային հաղորդակցության ուղիների ուսումնասիրություն – 1000 հարցումների անցկացում Երևանում և ՀՀ մարզերում։
Մարտ 2021 – հունիս 2021
Պատվիրատու՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություն տնային տնտեսությունների շրջանում
Մարտ - հունիս 2020; Զանգվածային հարցումներ Երևանում 1000 բնակիչների շրջանում։
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Հեռուստատեսային արտադրանքի սպառման տեխնիկական և բովանդակային առանձնահատկությունները
Մարտ – հունիս 2020; Զանգվածային հարցումներ ՀՀ 21 քաղաքների 1510 տնային տնտեսություններում:
Պատվիրատու՝ Ադմոսֆեր Արմենիա ՓԲԸ
Կարագի և պանրի շուկայի ուսումնասիրություն Երևանում
Նոյեմբեր – դեկտեմբեր 2019; Զանգվածային հարցումներ Երևանի 1066 տնային տնտեսություններում։
Պատվիրատու՝ Մաստեր ԷյԴիՎի
Մարքեթինգային հաղորդակցության ուղիների ուսումնասիրություն
Հունիս - օգոստոս 2019; Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի 1000 բնակիչների շրջանում։
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Ապրելակերպի, հետաքրքությունների եւ բանկային համակարգի հետ շփումների վերաբերյալ հետազոտություն
Հունիս - օգոստոս 2019; Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի 1500 բնակիչների շրջանում։
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Հեռուստաալիքների դիտման առանձնահատկությունները
Սեպտեմբեր 2009 – նոյեմբեր 2009; Զանգվածային հարցումներ ՀՀ 21 քաղաքների 3,502 տնային տնտեսություններում:
Պատվիրատու՝ Ադմոսֆեր Արմենիա ՓԲԸ
Բանկային ծառայությունների վերաբերյալ սպառողների դիրքորոշման և ընկալման ուսումնասիրություն
Օգոստոս 2018 – նոյեմբեր 2018; Զանգվածային հարցումներ ՀՀ 11 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի բնակչության շրջանում (ընտրանքի ծավալը՝ 1400 հարցվող), տվյալների մշակում և վերլուծություն:
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Ապրելակերպի, հետաքրքությունների և բանկային համակարգի հետ շփումների վերաբերյալ հետազոտություն
Հունիս - հուլիս 2017: Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի բնակչության շրջանում
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ:
Բանկային ծառայությունների օգտագործման և հետաքրքրությունների վերաբերյալ հետազոտություն
Ապրիլ-մայիս 2016: Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի բնակչության շրջանում
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Ապրանքային նշանների վերաբերյալ հետազոտություն
Մարտ 2015; Քանակական հարցումներ բնակչության շրջանում ՀՀ 10 քաղաքներում
Պատվիրատու` "Ամերիա" ՓԲԸ
Ապրանքանիշի ճանաչվածության եւ ծառայությունների օգտագործման հարցում
Նոյեմբեր-դեկտեմբեր 2014: Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի բնակչության շրջանում
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ:
Առևտրի կետերի նկատմամբ նախասիրությունների հետազոտություն
Փետրվար 2014: Զանգվածային հարցումներ Երևանի բնակչության շրջանում
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ
Ապրելակերպի, հետաքրքությունների և բանկային համակարգի հետ շփումների վերաբերյալ հետազոտություն
Օգոստոս 2012; հուլիս – օգոստոս 2013; սեպտեմբեր – հոկտեմբեր 2014: Զանգվածային հարցումներ ՀՀ 10 քաղաքների և ԼՂՀ Ստեփանակերտի բնակչության շրջանում
Պատվիրատու` Ամերիաբանկ ՓԲԸ:
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ուսումնասիրություն
Նոյեմբեր 2009թ. – ապրիլ 2010թ. /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու` ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն/:
ՀՀ ինժեներական աշխատուժի պոտենցիալի գնահատում
Հունվար-Մարտ 2008թ.: Ստանդարտացված հարցազրույցներ ձեռնարկությունների ղեկավար անձնակազմի շրջանում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու` «Մրցունակ մասնավոր հատված» ծրագիր
Պոտենցիալ սպառողների նախապատվությունների գնահատում
Դեկտեմբեր 2008թ.: Զանգվածային հարցում, ստանդարտացված հարցազրույց
Պատվիրատու`Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ
Երևան Ջուր ընկերության բաժանորդների կարծիքի ուսունասիրություն
Օգոստոս – հոկտեմբեր 2007թ., օգոստոս- 2008 հոկտեմբեր 2008թ. , Զանգվածային հարցում` 1500 հարցվողների մասնակցությամբ, հետազոտության գործիքը` ստանդարտացված հարցաթերթ
Պատվիրատու` Երևան Ջուր ընկերություն
Հայաստանում բիզնեսի և բանկային ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները
2008թ., զանգվածային հարցում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու`Ամերիաբանկ ՓԲԸ
Հայաստանի միջին և խոշոր ձեռնարկությունների դերը սոցիալական ներդրումների ոլորտում
2006թ., Խորին հարցազրույցներ և փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբերի անցկացում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու`Եվրասիա Հիմնադրամ
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրություն
Ապրիլ – Նոյեմբեր 2004թ., փորձագիտական հարցումներ, անկետավորում, որոնց հիման վրա ստեղծվել է Տվյալների Բազա և տրամադրվել պատվիրատուին /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու`Համաշխարհային բանկ, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ
Հայկական քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտայի նկարագրություն
Հունվար – Մարտ 2004թ., Զանգվածային հարցումներ` ստանդարտացված գործիքներով, Ֆոկուս խմբեր և խմբային հարցազրույցներ, Խորին հարցազրույցներ, Փորձագիտական հարցազրույցներ, Ներգրավված դիտարկումներ, գիտափորձեր, Տեղեկատվական տվյալների բազաների մշակում և վերլուծություն, Երկրորդային սոցիոլոգիական վերլուծություն /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ
Պատվիրատու` Բրիտանական խորհուրդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կյանքն անցումային փուլում (IV փուլ), Հայաստան
Քանակական հարցումներ ՀՀ բնակչության շրջանում (ընտրանքը՝ 1000), ընտրատարածքային բաժանման սկզբունքով (50 տեղամաս x 20 հարվցող)։
Մարտ 2022 – Ապրիլ 2023
Պատվիրատու՝ Իփսոս Սերբիա, ՎԶԵԲ, Համաշխարհային բանկ
Հայաստանի ընկերությունների շրջանում իրականացվող հարցում ոչ սակագնային կարգավորման միջոցների վերաբերյալ - Քանակական հարցումներ Հայաստանից ապրանքներ և ծառայություններ արտահանող շուրջ 700 նկերությունների շրջանում։
Մայիս 2022 – Նոյեմբեր 2022
Պատվիրատու՝ Առևտրի միջազգային կենտրոն, Ամերիա ՓԲԸ
Տարածաշրջանում հասարակական կարծիքի ուսումնասիրության հետազոտություններ կիբերհանցավորության և առցանց անվտանգության վերաբերյալ – 1200 բնակիչների և 100 բիզնես ձեռնարկությունների շրջանում հարցումների անցկացնում Երևանում և ՀՀ մարզերում։
Սեպտեմբեր 2021 - դեկտեմբեր 2021
Պատվիրատու՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ CyberEast ծրագիր, Ամերիա ՓԲԸ
Պանելի հավաքագրում առկա ժամանակում մոնիթորինգի անցկացման համար – 1500 հարցվողների հավաքագրում հետագա հարցումներին մասնակցելու համար՝ ծրագրի ներկայացում և համաձայնության ձեռքբերում։
Մայիս 2021 - հուլիս 2021
Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (UNICEF) Հայաստան
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից տրամադրված դրամական և ոչ դրամական աջակցության հետհատկացումային մշտադիտարկում – 3 թիրախային խմբերի շրջանում ընդհանուր առմամբ մոտավորապես 1000 հեռախոսային հարցումների անցկացնում։
Մարտ 2021 - մայիս 2021
Պատվիրատու՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (UNICEF) Հայաստան
Արդարադատության հետազոտությունը Հայաստանում
Սեպտեմբեր 2019-մայիս 2020; Տվյալների հավաքագրում դատավորների, դատախազների, փաստաբանների և դատարանների աշխատակազմի, ինչպես նաև բնակչության և ձեռնարկությունների շրջանում։ Ընդհանուր առմամբ մոտ 3000 հարցազրույցների իրականացում (CAPI)։
Պատվիրատու՝ Համաշխարհային բանկ, Իպսոս Սերբիա
Բժշկական զննության խթանների ազդեցության գնահատման ծրագիր
Մարտ 2019-մարտ 2020; Գիտափորձի իրականացում ՀՀ 4 մարզերի 16 համայնքներում 35-68 տարեկան անձանց շրջանում, ովքեր վերջին 12 ամիսների ընթացքում չեն անցել շաքարային դիաբետի և արյան գերճնշման ստուգումներ՝ նրանց անվանական հրավերների տրամադրում, տվյալների ընթացիկ մոնիթորինգ և հաշվետվությունների ներկայացում։
Պատվիրատու՝ Համաշխարհային բանկ
Արդարադատության հետազոտությունը Հայաստանում․ պիլոտ
Մարտ 2019 - hունիս 2019; 10 երկրներում անցկացվող հետազոտության պիլոտային նախագծի իրականացում (հարցաթերթերի փորձարկում և հաշվետվության ներկայացում): Դեմ առ դեմ հարցումներ (CAPI), ֆոկուս խմբային քննարկումներ, խորին հարցազրույցներ հետևյալ թիրախ խմբերի շրջանում՝ բնակչություն, ձեռնարկություններ, դատավորներ, դատախազներ, փաստաբաններ և դատարանների աշխատակազմ։
Պատվիրատու՝ Համաշխարհային բանկ, Իպսոս Սերբիա
Հայաստանում աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրության իրականացում
Հունիս 2018 – հունվար 2019; Զանգվածային հարցումներ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում 18-30տ. շրջանում (ընտրանքի ծավալը՝ 850 հարցվող), խորին հարցազրույցներ Հայաստանի ՏՏ և տուրիզմի ոլորտների ձեռնարկությունների շրջանում (ընտրանքի ծավալը՝ 46 ձեռնարկություն), 10 Ֆոկուս-խմբային քննարկումներ ՏՏ և տուրիզմի ոլորտի վերջին տարիների Բուհերի և միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների մասնակցությամբ, տվյալների մշակում և վերլուծություն:
Պատվիրատու՝ Սեյվ դը Չիլդրեն
Քանակական տվյալների հավաքագրում Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ Հայաստանի ռազմավարական զարգացման ծրագրի համար
Մարտ 2018 – մայիս 2018; Տվյալների հավաքագրում ՀՀ 5 մարզերում. Տավուշ, Արագածոտն, Լոռի, Շիրակ և Երևան: Ստանդարտացված և կիսաստանդարտացված դեմ առ դեմ շուրջ 9033 հարցազրույցներ պատվիրատուի կողմից տրամադրված գործիքներով և թիրախավորված բնակչության հետ:
Պատվիրատու՝ Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ Հայաստան
Կանանց բարեկեցության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ հետազոտություն Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներում (Հայաստանում)
Փետրվար 2017 - դեկտեմբեր 2017
Փուլ 1. Փաստաթղթերի հետազոտություն և 5 հիմնական փարձագիտական հարցազրույցներ, Երկրի պրոֆայլի պատրաստում (Փուլ 2, ընդհատված)
Պատվիրատու: Իպսոս Մորի ՄԲ; ԵԱՀԿ
Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի հետադարձ գնահատում (տրանսպորտի և սոցիալական ներառման կապակցում)
Փետրվար 2017 - հուլիս 2017: Ծրագրային համայնքներում շահառու բնակչության շրջանում 30 ֆոկուս-խմբային քննարկում և առանցքային տեղեկատուների հետ 30 հարցազրույց ուղղակի և անուղղակի շահառու հանդիսացող խմբերի ներկայացուցիչների հետ ՀՀ 5 մարզերի 10 ծրագրային և 5 համեմատական համայնքներում: Վերլուծությունն ու հաշվետվությունը ներկայացվել են պատվիրատուին:
Պատվիրատու՝ Համաշխարհային Բանկ
Հայաստանում նախադպրոցական կրթության մատչելիության գնահատման հետազոտություն
Նոյեմբեր 2016 - հունվար 2017: 600 դեմ առ դեմ ձևայնացված հարցաթերթիկային հարցազրույց 3-6 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների անդամների հետ ՀՀ 10 մարզերում եվ Երևան քաղաքում բազմաստիճան ստրատիֆիկացված հավանականային ընտրանքով, 20 փորձագիտական հարցազրույց, 9 ֆոկուս խմբային քննարկում Երևանում և Տավուշի, Վայոց Ձորի ու Արարատի մարզերում: Վերլուծությունն ու հաշվետվությունը ներկայացվել են պատվիրատուին:
Պատվիրատու՝ Սեյվ դը Չիլդրեն
Ֆոկուս խմբային ուսումնասիրություն ոռոգման համակարգի շահառու գյուղաբնակների հետ, Հայաստանում Ոռոգման սուբսիդավորման ծրագրի շրջանակում
Հունիս 2015 – սեպտեմբեր 2015: 24 ֆոկուս խմբային քննարկում 210 գյուղացիների հետ ՀՀ 6 մարզերում, որտեղ ոռոգման ջրօգտագործումն առավել տարածված է
Պատվիրատու՝ Համաշխարհային Բանկ
Դեռահասների հանդեպ բռնության ռիսկերը ՀՀ-ում
Մարտ 2014 - օգոստոս 2014: Մոտ 800 ստանդարտացված հարցազրույցներ դեռահասների շրջանում (14-18տ) ՀՀ 3 մարզերում՝ բռնության և կիբեռհանցագործությունների հարցերով, 5 ՖԽ քննարկումներ ուսուցիչների և այլ մանկավարժական կազմի հետ;
Պատվիրատու - Հույս և օգնություն ՀԿ՝ Էստոնիայի կառավարության ֆինանսավորմամբ
Գործարար միջավայրի և արտադրական կարողությունների հետազոտություն փուլ V
Հունիս 2012 - հունիս 2013: Ստանդարտացված հարցազրույցներ 360 բիզնես ձեռնարկությունների ղեկավար կազմի և տնօրինության հետ ՀՀ ողջ տարածքում ներկայացուցչական ընտրանքով
Պատվիրատու՝ Իփսուս-Մորի - Մեծ Բրիտանիա, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ և Համաշխարհային Բանկ
Փոխակերպվող կենսակերպը հետազոտության երկրորդ փուլ
2010թ.: Մոտ 1500 ստանդարտացված հարցազրույցներ ՀՀ ողջ տարածքում պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ՝ ուղղված հանրային դիրքորոշումների, բարեկեցության և տնտեսկան ու քաղաքական փոփոխությունների արդյունքների գնահատմանը
Պատվիրատու՝ Իփսուս-Մորի - Մեծ Բրիտանիա, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ և Համաշխարհային Բանկ
Հետբերքահավաքային գործընթացների և մարքեթինգի ուղղությամբ աջակցության արդյունքների հետազոտություն
Հոկտեմբեր 2010 – մայիս 2011: Ստանդարտացված հարցում մոտ 300 ծրագրային գյուղտնտեսական բնույթի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ղեկավար կազմի և ֆերմերային խմբերի ներկայացուցիրների հետ ՀՀ թիրախավորված բնակավայրերում
Պատվիրատու՝ Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան
Գյուղատնտեսական գործունեության հետազոտություն: Ծրագրի արդյունքի գնահատում»,
2008-2011, Ելակետային Հետազոտություն և 2 կրկնող փուլ, պանելային ստանդարտացված հարցում մոտ 5000 գյուղաբնակ տնային տնտեսությունների հետ Վերահսկվող և Ծրագրային համայնքներում ՀՀ 10 մարզերում, ստանդարտացված հարցազրույցներ ընտրված համայնքների ղեկավարներ հետ բարձրորակ գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական գործունեության և ջրօգտագործման և ոռոգման համակարգի վերաբերյալ: Թիրախավորումը յուրաքանչյուր փուլի համար ոչ պակաս քան 80%
Պատվիրատու՝ Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան, Մաթեմատիկ Փոլիսի Ռեսրչ ԱՄՆ
Երրորդ կարգի ջրանցքների հետազոտություն: Ծրագրի արդյունքի գնահատում
2009-2014, Ելակետային Հետազոտություն և 2 կրկնող փուլ, պանելային ստանդարտացված հարցում մոտ 3000 գյուղաբնակ տնային տնտեսությունների հետ Վերահսկվող և Ծրագրային համայնքներում ՀՀ 9 մարզերում, ստանդարտացված հարցազրույցներ ընտրված համայնքների ղեկավարներ հետ ջրօգտագործման և ոռոգման համակարգի վերաբերյալ: Թիրախավորումը յուրաքանչյուր փուլի համար ոչ պակաս քան 80%:
Պատվիրատու՝ Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան, Մաթեմատիկ Փոլիսի Ռեսրչ ԱՄՆ
Հետխորհրդային Հայաստանի քաղաքական էլիտայի ձևավորման առանձնահատկությունները
Սեպտեմբեր 2011 – սեպտեմբեր 2013,: Դեմ առ դեմ ստանդարտացված հարցազրույցներ պոտենցիալ քաղաքական էլիտայի 691 ներկայացուցիչների հետ նախապես բացահայտված 7 ընտրանքային սեգմենտներից (որոնցից 500 ՀՀ-ում և 191 ԼՂՀ-ում), խորին հարցազրույցներ ՀՀ քաղաքական առաջնորդների հետ, կենսագրական տվյալների վերլուծություն. Արդյունքներն ու բացահայտումները տպագրվել են և հասանելի են այստեղ
Պատվիրատու` Ֆրիբուրգի Համալսարանի Հարավային կովկասի ակադեմիական ցանց
Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրություն
Դեկտեմբեր 2006 – մայիս 2007: Զամգվածային հարցումներ Հայաստանում, փորձագիտական հարցումներ / "Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու` Համաշխարհային բանկ/
Հանդուրժողականության հիմնահարցը երիտասարդության ընկալումներում
2006-2007թթ.: Զանգվածային հարցում` ստանդարտացված հարցազրույցի միջոցով 1000 երիտասարդների մասնակցությամբ
Պատվիրատու` ՄԱԶԾ /UNDP
Տպագիր մամուլը Հայաստանի մարզերում
Մայիս - Հունիս 2005: Անկետավորում, փորձագիտական հարցազրույցներ, զանգվածային հարցում ՀՀ տարածքում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու` Եվրասիա Հիմնադրամ
Հայաստանի ավտոտրանսպորտային միջոցների վարորդների իրավագիտակցության աստիճանի բացահայտում
Մարտ-Հունիս 2005թ., Փորձագիտական հարցումներ` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով
Պատվիրատուներ` Եվրասիա հիմնադրամի "Համագործակցություն Հարավային Կովկասում" ծրագիր, "Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն" ՀԿ
Սպառողների նախընտրությունների ուսումնասիրություն հանրային գովազդի ծրագրի մշակման նպատակով
Ապրիլ – նոյեմբեր 2004: Զանգվածային հարցումներ, համեմատական վերլուծություն, մոնիթորինգի մեթոդիկայի մշակում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ/
Պատվիրատու`Համաշխարհային բանկ
Հայաստանից Վրաստան մեկնող վարորդների տեղեկացվածության մակարդակի բացահայտում
Մարտ և սեպտեմբեր 2004թ., Փորձագիտական հարցումներ և առանցքային տեղեկատուների հարցազրույցներ` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով
Պատվիրատուներ` Եվրասիա հիմնադրամի "Համագործակցություն Հարավային Կովկասում" ծրագիր, "Աքիլլես ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն" ՀԿ
Հայկական քաղաքական, տնտեսական և մշակութային էլիտայի նկարագրություն
Հունվար – Մարտ 2004թ., Զանգվածային հարցումներ` ստանդարտացված գործիքներով, Ֆոկուս խմբեր և խմբային հարցազրույցներ, Խորին հարցազրույցներ, Փորձագիտական հարցազրույցներ, Ներգրավված դիտարկումներ, գիտափորձեր, Տեղեկատվական տվյալների բազաների մշակում և վերլուծություն, Երկրորդային սոցիոլոգիական վերլուծություն /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ
Պատվիրատու` Բրիտանական խորհուրդ
Հարավային Կովկասում գյուղատնտեսական մթերքների ապրանքաշրջանառության օպտիմիզացիայի հնարավորությունների ուսումնասիրություն
Հունիս 2002թ.-մարտ 2003թ., Զանգվածային հարցում` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով` Store Check, Փորձագիտական հարցում
Պատվիրատու` Եվրասիա հիմնադրամի "Համագործակցություն Հարավային Կովկասում" ծրագիր; Գործընկեր կազմակերպություններ` Հասարակական կարծիքի ուսումնասիրության և մարկետինգի ինստիտուտ (Վրաստան), Ադրբեջանի տեղեկատվական-հետազոտական գործակալություն` AIRA
Հայաստանում տպագիր մամուլի սպառման ցանցը
Ապրիլ 2002թ.: Զանգվածային հարցում` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով, Փորձագիտական հարցում՝ տպագիր ԶԼՄ-ների և տպագրատների ղեկավարների հետ, Փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում` առաջնային և երկրորդային ինֆորմացիայի վերլուծություն, փաստաթղթերի իրավաբանական վերլուծություն` իրավական և տնտեսական բնույթի լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար
Պատվիրատու` Եվրասիա հիմնադրամի "ԶԼՄ-ների աջակցման ծրագիր"
Հայաստանում երիտասարդության քաղաքական մշակույթը և քաղաքացիական մասնակցությունը
Փետրվար-հոկտեմբեր 2001թ., զանգվածային հարցում` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով, ԶԼՄ-ների կոնտենտ վերլուծություն: Հետազոտությունն անց կացվել է երեք երկրներում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: /Պատվիրատու` Եվրասիա հիմնադրամի "Համագործակցություն Հարավային Կովկասում" ծրագիր; Գործընկեր կազմակերպություններ` "Տախսիլ ընկերություն" (Ադրբեջան), "Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոն" (Վրաստան)
Երիտասարդ փախստականների ինտեգրացիայի խնդիրները Հայաստանում
Հուլիս-սեպտեմբեր 2001թ., զանգվածային հարցում` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով, ֆոկուս-խմբերի մեթոդ` զանգվածային հարցումից ստացված ինֆորմացիան ճշտելու նպատակով
Պատվիրատու` ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակ
Երեխաները` որպես քաղաքացիներ
Ապրիլ-մայիս 2000թ., զանգվածային հարցում` անկետավորման մեթոդով
Պատվիրատու` ՄԱԿ ՓԳՀ-ի Հայաստանյան գրասենյակ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Բանակը հասարակության աչքերով
Դեկտեմբեր 2009թ. – մարտ 2010թ.: Զանգվածային հարցումներ ստանդարտացված հարցաշարով 1000 հարցվողների շրջանում` ըստ տեղեկատվական դաշտերի բաժանման
Պատվիրատու` ՀՀ Պաշտպանության նախարարություն
Հայկական երկաթուղու արդիականացման խնդիրների բացահայտում
Նոյեմբեր 2007թ., Զանգվածային հարցումներ ստանդարտացված հարցաշարով /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ
Պատվիրատու` Համաշխարհային Բանկ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ երկաթուղու արդիականացման ԾԻԳ
Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը Հայաստանում
Դեկտեմբեր 2005 – Փետրվար 2006, Զանգավածային հարցում ՀՀ տարածքում, Փորձագիտական հարցումներ, խմբային հարցազրույցներ ֆոկուս խմբերի մեթոդով (Երևանում և մարզերում) /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ
Պատվիրատու`Համաշխարհային բանկ
ՀՀ Քաղաքացիական ծառայության համակարգի շահառուների կարիքների և տեղեկացվածության մակարդակի բացահայտում
Հոկտեմբեր 2005 - մարտ 2006թ., Զանգվածային հարցումներ կիսաստանդարտացված հարցաշարով, ԶԼՄ-ների կոնտենտ վերլուծություն, Թեստավորում
Պատվիրատուներ` Համաշխարհային Բանկ և ՀՀ Կառավարություն, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Հասարակական կարծիքի ուսումնասիրություն և համապատասխան շահառուների ֆոկուս խմբեր` սոցիալական գովազդի ծրագրերում ուշադրության արժանի խնդիրների բացահայտման նպատակով
Ապրիլ – նոյեմբեր 2004, զանգվածային հարցում /"Ամերիա" ՓԲԸ-ի հետ համատեղ
Պատվիրատու` Համաշխարհային բանկ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Քաղաքական վարկանիշների հաշվարկում
2008թ. Նախագահական ընտրություններ, Զանգվածային հարցումներ` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով
Քաղաքական վարկանիշների հաշվարկում
2007թ. ԱԺ ընտրություններ, Զանգվածային հարցումներ` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով
Վարկանիշների հաշվարկում
Մարտ, 2000 - Մարտ 2003թ. (14 հետազոտություն), Զանգվածային հարցումներ` ստանդարտացված հարցազրույցի մեթոդով, Փորձագիտական հարցումներ: Վարկանիշների հաշվարկման մեթոդիկան մշակվել է կազմակերպության հետազոտական խմբի կողմից՝ օգտագործելով արևմտյան և ռուսական հետազոտական կենտրոնների փորձը