|
Մեր պատմությունը
2001թ. հիմնադրվեց "Մեդիա-Մոդել" ընկերությունը: Շուրջ 22 տարի է "Մեդիա-Մոդել"-ը խորհրդատվական և հետազոտավերլուծական ծառայություններ է մատուցում պետական, քաղաքական, մասնավոր, հասարակական, արտասահմանյան և միջազգային կազմակերպություներին:
2001թ. "Մեդիա-Մոդել" ընկերությունը հիմնադրեց ՎԱՐԿԱՆԻՇ հետազոտավերլուծական խումբը, որը դարձավ հետազոտավերլուծական գործունեության իրականացման հիմնական թիմը:
2001 - 2003թթ. "Մեդիա-Մոդել" կենտրոնը հրատարակեց "Վարկանիշ" տեղեկատվական-վերլուծական պարբերականը: "Վարկանիշի" կարևոր առանձնահատկությունն այն էր, որ դրանում հրատարակված բոլոր նյութերը հիմնված էին ՎԱՐԿԱՆԻՇ հետազոտավերլուծական խմբի կողմից ամեն ամիս իրականացվող սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վրա:
2002 - 2003թթ. "Մեդիա-Մոդելը" ստեղծեց "Վարկանիշ" վերլուծական հաղորդաշարը, որը շուրջ 2 տարի հեռարձակվեց "Արմենիա" հեռուստաընկերության եթերում:
2003թ.-ից "Մեդիա-Մոդելը" սկսեց ակտիվորեն ներգրավել տարածաշրջանային համագործակցության հետազոտավերլուծական ծրագրերին: Տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ "Մեդիա-Մոդելը" իրականացրեց գյուղատնտեսական ապրանքների շրջանառման ծավալների բացահայտմանն ուղղված եռակողմ հետազոտական ծրագիր, որի շրջանակներում առաջին անգամ կիրառվեցին զուտ մարքեթինգային հետազոտության մեթոդներ: Սա հնարավորություն տվեց հետագայում մասնագիտանալ նաև մարքեթինգային հետազոտությունների իրականացման ոլորտում:
2004թ.-ից "Մեդիա-Մոդելը" կենտրոնանացնում է իր գործունեությունը մասնագիտական հետազոտությունների իրականացման վրա: Ընկերության հետազոտավերլուծական խումբը ներգրավելով տարբեր ոլորտների հետազոտական ծրագրերում նվաճում է հուսալի գործընկերոջ և երիտասարդ պրոֆեսիոնալ կադրերով համալրված հետազոտական առաջատար խմբի համբավ, ինչի արդյունքում էլ Մեդիա-Մոդելը սկսում է ձեռք բերել բազմաթիվ գործընկեր-կազմակերպություններ:
2006 - 2008թթ. Այս տարիները "Մեդիա-Մոդելի" համար դարձան զարգացման և որակական նոր հարթությունների նվաճման ժամանակահատված: Ընկերության հետազոտավերլուծական խմբի ղեկավար անդամներից 5-ը ստացան գիտական աստիճաններ և գիտական կոչումններ, մասնավորապես սոցիոլոգիայի և տնտեսագիտության բնագավառներում, հրավիրվեցին դասավանդման ՀՀ առաջատար Բուհ-երում:
2008 - 2011թթ. "Մեդիա-Մոդելը" սկսեց պարբերաբար կազմակերպել կոնկրետ ուղղվածության դասընթացներ, հիմնականում PR-ի և հաղորդակցման հմտությունների, հետազոտավերլուծական հմտությունների զարգացման, ինչպես նաև ծրագրերի մշակման և կառավարման թեմաներով:
2011թ.-ից – Ընկերության գործունեությունն, առավել թիրախավորված և մասնագիտացված բնույթ ստանալով, ուղղվեց գնահատման և մոնիթորինգի բնագավառում հետազոտական ծառայությունների մատուցմանը, որոնք նոր թափ ու որակ տվեցին ընկերության ռազմավարական պլանավորմանը:
2012թ.-ից “Մեդիա-Մոդել"-ը սկսեց ծառայություններ մատուցել նաև վերաբնակեցման, գույքի օտարման և հարակից բնագավառներում: Այս ոլորտում սոցիալական զարգացման մասնգետներից և իրավաբաններից կազմված թիմի կողմից իրականացված տարաբնակեցման և օտարման ծրագրերն աննախադեպ են Հայաստանում իրենց ծավալի և ընդգրկման մասշտաբների առումով: